Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Նժդեհին ծաղրող տեսանյութերը շարունակություն ունեն»

«Նժդեհին ծաղրող տեսանյութերը շարունակություն ունեն»
24.01.2013 | 17:21

Եթե Գարեգին Նժդեհի անունը տեղին-անտեղի չշահարկվեր, եթե ՀՀԿ-ն «չսեփականաշնորհեր» նժդեհականությունը, եթե Նժդեհին նվիրված ֆիլմը չնախորդեր ընտրություններին, եթե հանրությունն այդքան վստահ չլիներ, որ հերթական անհաջող ֆիլմն է նկարահանվում...

Մինչ փորձում ենք գտնել վերոնշյալ եթե-ների պատասխանը, ադրբեջանական կայքերը մեծ սիրով տարածում են Նժդեհին ծաղրող տեսանյութերը, որոնց հեղինակները մեր հայրենակիցներն են:
Հարկ է նշել, որ ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել: Ծաղրի է ենթարկվում ոչ թե ֆիլմը, այլ հենց Գարեգին Նժդեհը: Այս համատեքստում երկրորդ պլան են մղվում վարկածները. ստեղծված եռուզեռը, սև փիարը ՀՀԿ-ի դե՞մ են, թե՞ անգրագետ անձանց ձեռքի գործ:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, Նժդեհին ծաղրող տեսանյութերը շարունակություն ունեն: Իրենց հայրենասեր, ֆեյսբուքյան ակտիվիստ հռչակած անձինք, ազգային արժեքները նսեմացնելով, դիվիդենդներ և «լայքեր» են հավաքում: Նա լրագրողներին ցույց տվեց, թե ինչպես է Արթուր Պետրոսյան անունով օգտատերը ծաղրանկարի տեսքով վիրավորում մեր ազգային դրոշը, զինանշանը: Պատճառն անպատժելիության մթնոլորտն է: Ռեժիսորն ընդգծեց, որ պոռնոգրաֆիայի տարածումն ավելի վտանգավոր չէ, քան դրոշն անարգելը: Իսկ չդիտած ֆիլմի մասին նա չցանկացավ խոսել, թեև նկատեց, որ ունենք լավ ռեժիսորներ՝ Ռոման Բալայան, Արտավազդ Փելեշյան, Կարեն Շահնազարով:
Ասուլիսին հրավիրված էր նաև աղմկահարույց ֆիլմի գլխավոր հերոսը՝ Արտաշես Ալեքսանյանը: Նա տեղեկացրել էր, որ կուշանա հանդիպումից ավտոպատահարի պատճառով: Մեքենա էր շրջվել, թե ո՞ւմ մեքենան էր, ո՞վ էր վնասվել՝ հայտնի չէր: Ասուլիսն ավարտվեց, առանց «ուշացած» դերասանի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ